14.10.2018 13:37

Շանհայ. Ֆեդերերը կիսաեզրափակչում պարտվեց Չորիչին

Շանհայ. Ֆեդերերը կիսաեզրափակչում պարտվեց Չորիչին

Շանհայի «Մասթերս-1000» շարքի մրցաշարի կիսաեզրափակչում խորվաթ Բորնա Չորիչը հաղթեց շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերին:

1 ժամ 14 րոպե տևած հանդիպումն ավարտվեց 6:4, 6:4 հաշվով: Հանդիպման ընթացքում Չորիչն իրացրեց 2 բրեյք-փոյնթ՝ 7 հնարավորից, իսկ Ֆեդերերի ակտիվում գրանցվեց 8 էյս: Ռոջերը կրկնակի սխալներ թույլ չտվեց և մրցակցի մատուցումները շահելու հնարավորություն չունեցավ:

Շանհայի մրցաշարի չեմպիոնության համար Չորիչը մրցելու է Նովակ Ջոկովիչի հետ, ով ավելի վաղ պայքարից դուրս է թողել Ալեքսանդր Զվերևին: Եզրափակիչ հանդիպումը կայանալու է հոկտեմբերի 14-ին: