15.10.2018 09:29

Մրցավարը խոստովանել է՝ «Բարսելոնայից» «խլել» է չեմպիոնական տիտղոսը

Մրցավարը խոստովանել է՝ «Բարսելոնայից» «խլել» է չեմպիոնական տիտղոսը

«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Խերարդո «Տատա» Մարտինոյի օգնական Էլվիո Պաոլորոսոն (նրանք աշխատել են թիմում 2013/14թթ․ մրցաշրջանում) հիշել է Լա Լիգայի այդ առաջնության վերջին՝ 38-րդ տուրի՝ «Ատլետիկոյի» հետ հանդիպումը (1-1)։

Կատալոնական թիմին այդ մրցավեճում հաղթանակ էր պետք, որպեսզի ամրագրեր չեմպիոնությունը։ Բայց հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի, և չեմպիոնական տիտղոսը բաժին է հասել Դիեգո Սիմեոնեի թիմին։

Խաղի 64-րդ րոպեին, երբ հաշիվը 1-1 էր, «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին գրավել է մրցակցի դարպասը, բայց գլխավոր մրցավար Մատեու Լաոսն այն չի արձանագրել, քանի որ եզրային մրցավարը նկատել էր խաղից դուրս վիճակ։

«Մեսսին գոլ խփեց, որը մեզ կբերեր չեմպիոնական տիտղոս, սակայն մրցավարն իր որոշումը կայացրեց։ Մենք լաց էինք լինում հանդերձարանում, երբ մեզ մոտ եկավ մրցավարը և ներողություն խնդրեց։ Դա ծանր տարի էր»,- Պաոլորոսոյի խոսքերը մեջբերում է TNT Sports-ը։