15.10.2018 10:00

Գվարդիոլան նշել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին

Գվարդիոլան նշել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին

«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան նշել է Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության ֆավորիտներին:

«Չգիտեմ արդյո՞ք մենք համարվում ենք ֆավորիտ, թե ոչ: Կարծում եմ՝ ֆավորիտներն այն թիմերն են, որոնք նախկինում հաղթել են մրցաշարում. «Բարսելոնա», «Ռեալ Մադրիդ», «Յուվենթուս»: Թուրինցիների կազմը համալրել է Կրիշտիանու Ռոնալդուն: Հիմա նրանք ավելի ուժեղ են»,- իսպանացու խոսքերն է մեջբերում Tuttomercatoweb.com-ը: