15.10.2018 11:00

Football Espana. «Բարսելոնա»-ն Մեսսիին փոխարինողի է գտել

Football Espana. «Բարսելոնա»-ն Մեսսիին փոխարինողի է գտել

«Բարսելոնա»-ն կողմնորոշվել է, թե ով առաջնահերթ կդառնա թիմի ավագ Լիոնել Մեսսիին փոխարինողը: 

Football Espana-ի հաղորդմամբ՝ այն դեպքում, եթե «Ոսկե գնդակ»-ի հնգակի դափնեկիրը 2020 թվականին այդուհանդերձ որոշի լքել «Կամպ Նոու»-ն, «կապտանռնագույններ»-ը «Լիվերպուլ»-ի վինգեր Մոհամեդ Սալահի հետ պայմանագիր կնքելու փորձեր կկատարեն: 

Նշվում է, որ եգիպտացին արդեն ցանկություն է հայտնել իր ուժերը փորձել Լա Լիգայում: