15.10.2018 12:00

«Արսենալ»-ի առանցքային խաղացողներից մեկը կարող է տեղափոխվել Իտալիա

«Արսենալ»-ի առանցքային խաղացողներից մեկը կարող է տեղափոխվել Իտալիա

«Արսենալ»-ի կիսապաշտպան Աարոն Ռեմսին կարող է կարիերան շարունակել Իտալիայում: Այս մասին հաղորդում է Daily Express-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Միլան»-ը: «Ռոսոներիներ»-ն իրենց հերթին ցանկանում են ուելսցու հետ պայմանագիր կնքել առաջիկա ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ, քանի որ վերջինիս պայմանագրի ժամկետն ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի վերջում, իսկ այդ ժամանակ մրցակիցները կշատանան: