15.10.2018 12:29

50 Cent-ը կժամանի Դաղստան` բանակցություններ վարելու Խաբիբի հետ

50 Cent-ը կժամանի Դաղստան` բանակցություններ վարելու Խաբիբի հետ

Ռեփեր Կյորտիս Ջեքսոնը, ով առավել հայտնի է 50 Cent կեղծանունով, ընդունել է Խաբիբ Նուրմագոմեդովի  հրավերը:

Երգիչը կժամանի Դաղստան, որպեսզի բանակցություններ վարի մարզիկի հետ`ամերիկյան Bellator-ում հանդես գալու համար.

«Ընդունում եմ Խաբիբ Նուրմագոմեդովի հրավերը և պատրաստ եմ հանդիպել նրան ու նրա թիմին Դաղստանում:

Այդ ամենը կլինի այն բանից հետո, երբ ավարտեմ «Իշխանություն» սերիալի նկարահանումները»,- գրել է ռեփերը Instgram-ի իր էջում:

Հաջորդ գրառման մեջ նույնպես 50-cent-ը նշել է Խաբիբին` ևս մեկ անգամ հայտնելով, որ պատրաստվում է պայմանագիր կնքել նրա հետ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 50 Cent-ը պատրաստ է 1 միլիոն դոլար մրցանակային գումար վճարել Bellator-ի կիսաթեթև քաշային կարգի Գրան պրիի հաղթողին: