15.10.2018 13:02

ՊՍԺ-ի նախկին ֆուտբոլիստ Կալուն իր հայրենիքում դարձել է քաղաքապետ

ՊՍԺ-ի նախկին ֆուտբոլիստ Կալուն իր հայրենիքում դարձել է քաղաքապետ

Նախկինում հայտնի ֆուտբոլիստ Բոնավենտյուր Կալուն ընտրվել է իվուարական Վավուա քաղաքի քաղաքապետ:

Այս մասին հայտնել է անձամբ Կալուն ֆեյսբուքի իր էջում:

«Այս կեղտոտ քաղաքականությունը փոխելու ժամանակն է: Մեզ նոր հայացք է հարկավոր: Հպարտ եմ իմ հաղթանակով: Յուրաքանչյուրն արել է իր ընտրությունը:

Ինձ սպառնալիքներ էին ուղարկում, պահանջում էին հանել թեկնածությունս»,- գրել է Կալուն:

40-ամյա Կալուն որպես ֆուտբոլիստ հանդես է եկել «Ֆեյենորդում», «Օսերում», ՊՍԺ-ում և «Լանսում»: Կարիերայի ընթացքում դարձել է Կոտ-դ՛իվուարի և Հոլանդիայի չեմպիոն, երկու անգամ նվաճել է Ֆրանսիայի Գավաթը, ինչպես նաև դարձել է ՈւԵՖԱ-ի գավաթակիրչ:

Կոտ-դ՜իվուարի հավաքականի կազմում նա 97 հանդիպման է մասնակցել և դարձել է 28 գոլի հեղինակ: Հարկ է նշել, որ Բոնավենտյուրը հանդիսանում է մեկ այլ հայտնի ֆուտբոլիստի` Սալոմոն Կալուի եղբայրը, ով նախկինում հանդես է եկել «Չելսիում», իսկ հիմա պաշտպանում է «Հերտայի» գույները: