15.10.2018 13:30

Ջոկովիչը երկու սեթում հաղթել է Չորիչին և դարձել Շանհայի մրցաշարի հաղթող

Ջոկովիչը երկու սեթում հաղթել է Չորիչին և դարձել Շանհայի մրցաշարի հաղթող

Շանհայում կայացած «Masters-1000» կատեգորիայի մրցաշարի եզրափակչում սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը վստահ հաղթանակ է տարել Խորվաթիայի ներկայացուցիչ Բորնա Չորիչի նկատմամբ 6:3, 6:4 հաշիվներով և ռեկորդային` 4-րդ անգամ դարձել այս մրցաշարի հաղթող:

Խաղը տևել է 1 ժամ 37 րոպե:

«Մեծ սաղավարտի» մրցումների 14-ակի հաղթողն աչքի է ընկել 7 էյսով, 2 իրացրած բրեյք-փոինթներով: 

Նրա մրցակիցը մեկ կրկնակի սխալ է թույլ տվել և չի իրացրել ոչ մի բրեյք:

Շանհայի մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմել է 7, 086 700 դոլար: 

Նախորդ տարվա եզրափակչում շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը 6:4, 6:3 հաշիվներով հաղթել էր իսպանացի Ռաֆայել Նադալին: