15.10.2018 11:19

Սալվադորցի սպանված արքեպիսկոպոսը սրբադասվել է

Սալվադորցի սպանված արքեպիսկոպոսը սրբադասվել է

Հռոմի Ֆրանցիսկոս պապը սրբերի կարգն է դասել Սան Սալվադորում սպանված արքեպիսկոպոս Օսկար Ռոմերոյին:

Ռոմերոն ակտիվորեն հանդես էր գալիս սոցիալական անհավասարության դեմ և քննադատում էր Սալվադորում քաղաքացիական պատերազմի երկու կողմերին էլ, քանի որ դրա հետեւանքով սպանվում էր խաղաղ բնակչությունը: 1980 թ. պատարագի ժամանակ նա գնդակահարվեց զինվորների կողմից: Մարդասպաններն այդպես էլ չդատապարտվեցին:

Ռոմերոյի մահը ցնցեց ամբողջ աշխարհը և արդյունքում՝ սրեց հակամարտությունը Սալվադորում՝ խլելով ավելի քան 75 հազար մարդու կյանք:

Ֆրանցիսկոս պապը սրբերի կարգն է դասել նաև Պողոս VI պապին, որը հայտնի է 1960-ականներին կաթոլիկ եկեղեցու բարեփոխումներով, ու ևս հինգ հոգու, այդ թվում՝ գերմանացի միանձնուհու:

Ռոմերոյի սրբադասման կոչերը վաղուց էին հնչում Լատինական Ամերիկայում, որտեղ նրան անվանում էին « ձայն չունեցողների ձայնը»:

Փոխանցում է BBC-ն: