15.10.2018 12:13

ԵՄ-ն նոր պատժամիջոցների ռեժիմ է նախապատրաստում՝ ընդդեմ «քիմիական զենք կիրառողների»

ԵՄ-ն նոր պատժամիջոցների ռեժիմ է նախապատրաստում՝ ընդդեմ «քիմիական զենք կիրառողների»

Քիմիական զենք կիրառելու մեջ կասկածվող անձանց և երկրների դեմ պատժամիջոցների նոր ռեժիմ սահմանելու վերաբերյալ Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի առաջարկը ձևական իմաստով կհաստատվի ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի նիստում, որը կկայանա երկուշաբթի Լյուքսեմբուրգում: Այդ մասին ասվում է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ մամլո հաղորդագրության մեջ:

Առաջարկը ներկայացվել է բրիտանական Սոլսբերիում աղմկալի թունավորման և Սիրիայում քիմիական զենքի կիրառման լույսի ներքո:

Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի առաջարկը պաշտպանում են ԵՄ շատ երկրներ: Լյուքսեմբուրգյան նստաշրջանից առաջ այդ հարցը քննարկելու նպատակով Բրիտանիա են ժամանել Լեհաստանի, Չեխիայի, Հունգարիայի, Սլովակիայի, Սլովենիայի, Բուլղարիայի, Խորվաթիայի և Ռումինիայի արտաքին գործոց նախարարները:

Լոնդոնը, Փարիզը և մյուս մայրաքաղաքներն առաջարկում են արգելել այն անձնաց մուտքը Եվրոպա, որոնք կապ ունեն քիմիական զենքի կիրառման հետ, ինչպես նաև սառեցնել նրանց հաշիվները:

Բրիտանիայի արտգործնախարար Ջերեմի Հանթը նաև առաջ է քաշել  կիբեռհանցագործությունների համար պատժամիջոցների խստացման գաղափարը, քանի որ Արևմուտքի երկրներն ավելի ու ավելի հաճախ են մեղադրում ռուսաստանյան հետախուզության, հատկապես՝ ՀԳՎ գործակալներին, որ նրանք պարբերաբար հակերական գրոհներ են ձեռնարկում ու ջարդում են համակարգերը:

Լոնդոնի կարծիքով՝ Սոլսբերիի թունավորման ետևում Ռուսաստանի բարձրագույն իշխանությունն է կանգնած:  Սիրիայի կառավարությունը նույնպես բազմիցս մեղադրվել է ընդդիմության ուժերի և խաղաղ բնակչության դեմ քիմիական զենք կիրառելու մեջ:

 Թե՛ Մոսկվան և թե՛ Դամասկոսը հերքում են այդ մեղադրանքները:

Փոխանցում է BBC-ն: