15.10.2018 13:34

Երթ ընդդեմ այլատյացության

Երթ ընդդեմ այլատյացության

Բեռլինում ավելի քան 100 հազար մարդ է դուրս եկել երթի՝ ընդդեմ այլատյացության և աջ ուժերի:

Երթը կազմակերպել են իրավապաշտպան կազմակերպությունները, և այն իր բազմամարդությամբ անակնկալ է եղել նաև կազմակերպիչների համար:

Գերմանիայի շատ շրջաններում վերջին տարիներին մեծանում է «Այլընտրանք Գերմանիայի համար» աջակողմյան կուսակցության աջակցությունը, որը հանդես է գալիս ներգաղթն արգելելու օգտին:

Անցյալ տարի այդ կուսակցությունն առաջին անգամ անցավ բունդեսթագ՝ ձևավորելով ամենախոշոր ընդդիմադիր խմբակցությունը:

Ցուցարարներից շատերը սոցցանցերում գրում են, որ իրենք հանդես են գալիս ի պաշտպանություն մարդու, հատկապես՝ ներգաղթյալների իրավունքների:

«Շատերը կարծում են, թե կարող են ուշադրություն չդարձնել մարդու իրավունքներին: Ուստի ժամանակն է հայտարարելու, որ կան ուրիշ մարդիկ, որոնք հանդես են գալիս ի պաշտպանություն ազատամտության»,- գրել է  ցուցարարներից մեկը:

Փոխանցում է BBC-ն: