15.10.2018 14:01

ԱՄՆ. Ավելորդ քաշը սպառնալիք է ազգային անվտանգությանը

ԱՄՆ. Ավելորդ քաշը սպառնալիք է ազգային անվտանգությանը

Ավելորդ քաշը սպառնալիք է ոչ միայն Միացյալ Նահանգների իմիջին, այլև ազգային անվտանգությանը: Այսպիսին է պաշտոնաթող սպաներին, հոգևորականներին և մարզիկներին միավորող հասարակական կազմակերպության զեկույցի եզրակացությունը:

Կազմակերպության տվյալներով՝ ծառայության պատրաստ յուրաքանչյուր երրորդ կամավորին «մաղում» են հենց քաշի պատճառով: Իսկ ընդհանրապես՝ զորակոչային տարիքի ամերիկացիների 71 %-ը բանակում ծառայության համար պիտանի չէ առողջական նկատառումներով:

Հակառեկորդակիրը Վաշինգտոն քաղաքն է. բուժաշխատողներն այստեղ «կմաղեին» մայրաքաղաքի երիտասարդության 78 %-ին: Ծառայության համար պպիտանիների ամենամեծ թիվը Հավայան կղզիներում է՝ 38 %:

Ապագայում բացասական միտումները միայն ավելի կմեծանան, համոզված են զեկույցի հեղինակները: Նրանց կարծիքով՝ ազգային նավտանգությունն ամրացնելու միակ միջոցը առողջ կենսակերպն է՝ ճիշտ սնվել, մանկուց զբաղվել սպորտով:

Փոխանցում է euronews-ը: