15.10.2018 14:13

Բրյուսովի համալսարանում ուսանողների անունով ՀՀԿ-ի 52 տոմս է հայտնաբերվել

Բրյուսովի համալսարանում ուսանողների անունով ՀՀԿ-ի 52 տոմս է հայտնաբերվել

ԵՊԼՀ Ռեստարտ նախաձեռնության անդամները բացել են Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի նախկին ուսանողական խորհրդի չհրկիզվող պահարանը եւ այնտեղից գտել են ՀՀԿ-ի անդամատոմսեր։

Ըստ «Ռեստարտ» ուսանողական նախաձեռնության, ԵՊԼՀ նախկին ուսանողական խորհուրդը, ամենայն հավանականությամբ, ծավալել է կուսակցական գործունեություն` խախտելով ապակուսակցականության սկզբունքը։

«Սույն դեպքի առթիվ քննադատական մեկնաբանություններից զերծ ենք մնում, քանի որ բոլորիս է հայտնի` ինչով են զբաղվել նախկինում ուսանողական նմանատիպ կառույցները։ 
Ուսանողական կառույցների տոտալ առողջացումը շարունակվում է։ Հավելենք` առաջիկայում տեղի են ունենալու ԵՊԼՀ ուսանողական խորհրդի նոր ընտրություններ ԿԳՆ֊ի կողմից հաստատված նոր կանոնադրությամբ»,- նշված է նախաձեռնության կողմից հրապարակված տեքստում։