15.10.2018 14:55

Թրամփը հավաստիացրել է, որ Պուտինի հետ շփվելիս բավական կոպիտ է նրա հետ

Թրամփը հավաստիացրել է, որ Պուտինի հետ շփվելիս բավական կոպիտ է նրա հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավաստիացրել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ շփումների ընթացքում ինքը կոպտություն է դրսևորում:

«Կարծում եմ, որ անձամբ ես նրա հետ կոպիտ եմ: Ես նրա հետ երկկողմ հանդիպում եմ ունեցել: Դա կոշտ ու շատ լավ հանդիպում էր»,- ասել է Թրամփը երկուշաբթի CBS հեռուստատեսությանը տված հարցազրույցում:

ԱՄՆ նախագահը նաև ընդգծել է, թե ինքն իր նախորդից՝ Բարաք Օբամայից ավելի ակտիվորեն է օգնում Ուկրաինային՝ ամրապնդելու զինված ուժերը:

«Հենց ես եմ Ուկրաինային փոխանցել հարձակողական զենք, հակատանկային համակարգեր: Գիտե՞ք, թե նա ինչ էր ուղարկում՝ ծածկոցներ ու բարձրեր: Եվ հենց նա է ձեռքից բաց թողել Ուկրաինայի այն մասը, որն անցավ Ռուսաստանին»,- հայտարարել է Թրամփը:

Փոխանցում է Interfax-ը: