15.10.2018 16:05

Ճապոնիայի աշխատավայրերում և դպրոցներում ուսուցանում են լաց լինել

Ճապոնիայի աշխատավայրերում և դպրոցներում ուսուցանում են լաց լինել

Ճապոնիայում կամաց-կամաց տարածվում են «լացի պարապմունքները», որոնք անցկացվում են դպրոցներում և աշխատավայրերում՝ սթրեսը հանելու և աշակերտների ու աշխատողների հոգեկան առողջությունը պահպանելու նպատակով: Այդ մասին տեղեկացնում է The Japan Times-ը:

Մասնագետների խոսքով՝ արցունքները ինքնապաշտպանական միջոց են կուտակված լարվածության դեմ: Նրանց կարծիքով՝ լացը լարվածությունը թուլացնելու շատ ավելի արդյունավետ միջոց է, քան ծիծաղը կամ քունը:

2015 թ. Ճապոնիայում ուժի մեջ մտավ մի օրենք, որը 50-ից ավելի աշխատակից ունեցող ճապոնական ընկերություններին պարտավորեցնում է իր աշխատակիցների շրջանում սթրեսի վերաբերյալ թեստ անցկացնել:

Փոխանցում է ria.ru-ն: