15.10.2018 20:42

Մանվել Գրիգորյանի կալանքը 2 ամսով երկարացվեց. Հետք

Մանվել Գրիգորյանի կալանքը 2 ամսով երկարացվեց. Հետք

Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանի կալանքի ժամկետը երկարացվել է ևս երկու ամսով: Այս մասին «Հետք»-ին ասել է Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը:

Հատուկ քննչական ծառայության կողմից պատգամավորի կալանքը  երկարացնելու վերաբերյալ դատարան ներկայացված միջնորդությունը դարձյալ քննել և բավարարել է դատավոր Մարինե Մելքոնյանը: Գրիգորյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունն առաջին անգամ քննվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի նստավայրում` Մարինե Մելքոնյանի նախագահությամբ: