16.10.2018 08:22

Ազգերի լիգա. Անգլիան հաղթանակ տոնեց Իսպանիայի նկատմամբ, այլ արդյունքներ (տեսանյութ)

Ազգերի լիգա. Անգլիան հաղթանակ տոնեց Իսպանիայի նկատմամբ, այլ արդյունքներ (տեսանյութ)

Ազգերի լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի շրջանակում կայացան մի շարք հանդիպումներ:

Իսպանիայի հավաքականը սեփական հարկի ներքո 2:3 հաշվով անակնկալ պարտություն կրեց Անգլիայի ընտրանուց:

Անգլիացիների կազմում դուբլ ևակերպեց Ռահիմ Ստերլինգը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Մարկուս Ռեշֆորդը: Տանտերերի կազմում գոլի հեղինակ դարձան Պակո Ալկասերը և Սերխիո Ռամոսը:

Իսպանիա - Անգլիա՝ 2:3 

Շվեյցարիայի ընտրանին հյուրընկալվելիս 2:1 հաշվով վստահ ահղթանակ տոնեց Իսլանդիայի հավաքականի նկատմամբ:

Հյուրերի կազմում գոլի հեղինակ դարձան Սեֆերովիչն ու Լանգն, իսկ տանտերերի կազմում Ֆինբոգասոնը:

Իսլանդիա - Շվեյցարիա՝ 1:2

Այլ արդյունքներ՝

B դիվիզիոն.

Բոսնիա և Հերցոգովինա - Հյուսիսային Իռլանդիա՝ 2:0