16.10.2018 11:36

Վախճանվել է Microsoft-ի հիմնադիրներից մեկը՝ Փոլ Ալենը

Վախճանվել է Microsoft-ի հիմնադիրներից մեկը՝ Փոլ Ալենը

65 տարեկանում վախճանվել է ամերիկացի միլիարդատեր Փոլ Ալենը, որը 1970-ական թթ. Բիլ Գեյթսի հետ հիմնադրել է Microsoft-ը: Գործարարի ու բարերարի ընտանիքի հայտարարության մեջ ասվում է, որ նա վախճանվել է ուռուցքային հիվանդության բարդացման հետևանքով:

Հենց Ալենն է իր դպրոցական ընկերոջը՝ Գեյթսին համոզել՝ թողնել ուսումը Հարվարդում և դրա փոխարեն՝ կենտրոնանալ այն ընկերության հիմնադրման վրա, որն ապագայում դառնալու էր IT-արդյունաբերության հսկա:

1983 թ. Ալենը Գեյթսի հետ վիճելուց հետո հեռացավ Microsoft-ից՝ պահպանելով ընկերության բաժնետոմսերի մի մասը և մինչև 2000 թ. մնալով տնօրենների խորհրդում:

Ալենը ռոքընռոլի ֆանատ էր, ինքն էլ էլեկտրակիթառ էր նվագում, արվեստի գործեր և Երկրորդ աշխարհամարտի ժամանակների ինքնաթիռներ էր հավաքում և աշխարհում ամենամեծ զբոսանավերից մեկի՝ 122 մետրանոց Octopus-ի սեփականատերն էր:

Փոխանցում է BBC-ն: