16.10.2018 11:16

Փաշինյանը երեկոյան հանդես կգա հայտարարությամբ

Այսօր տեղի է ունեցել կառավարության արտահերթ նիստը, որի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այսօր երեկոյան հանդես է գալու հայտարարությամբ:

Նա նշել է, որ «Հայաստանի Հանրապետությունը թևակոխում է նոր մի պատմական շրջափուլ»,  որի արդյունքներով մենք պետք է ավարտին հասցնենք գարնանը Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի թավշյա ժողովրդական հեղափոխությունը:

«Բայց այդ մասին ես ավելի կոնկրետ հայտարարությամբ հանդես կգամ այսօր երեկոյան»,- ասել է Փաշինյանը։

Նշենք, որ երեկ հայտնի դարձավ, որ այսօր սպասվում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: