16.10.2018 12:08

Երկու նոր նախարար ունենք

Երկու նոր նախարար ունենք

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել, որոնցով երկու նոր նախարարներ է նշանակել:

Այսպես, հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի, Գեղամ Գեւորգյանը նշանակվել է գյուղատնտեսության նախարար, Տիգրան Խաչատրյանը՝  տնտեսական զարգացման և ներդրումների նախարար: