16.10.2018 12:22

Նախկին նախարարը մեղադրում է Ռուսաստանին և Գերմանիային Լեհաստանի դեմ դավադրության համար

Նախկին նախարարը մեղադրում է Ռուսաստանին և Գերմանիային Լեհաստանի դեմ դավադրության համար

«Հյուսիսային հոսք-2»-ի շինարարության ընթացքում Ռուսաստանի և Գերմանաիայի համագործակցությունը «ձգում է պարանը Լեհաստանի պարանոցին»: Այս մասին TVP1 հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է երկրի նախկին պաշտպանության նախարար Անտոնի Մաչերևիչը:

Նախկին նախարարի կարծիքով՝  նման իրավիճակում Լեհաստանի համար առանցքային հարց է դառնում դաշինքն ԱՄՆ-ի հետ, քանի որ ոչ մի այլ երկիր չի կարող օգնել այդ հարցում:

«Գերմանիան Ռուսաստանի հետ դաշնակցելու քաղաքականություն է վարում, և նրանք միասին ուզում են հանգույցը ձգել մեր պարանոցին՝ «Հյուսիսային հոսք-2»-ի օգնությամբ: Նրանք ուզում են խեղդել թե Լեհաստանը և թե Կենտրոնական Եվրոպան, և մեկընդմիշտ կախման մեջ դնել սեփական տնտեսական և քաղաքական հզորություններից»,- հայտարարել է Մաչերևիչը:

Նախկին նախարարը հավելել է, որ Լեհաստանը կարող է պահպանել անկախությունը, եթե միայն երկրի տարածքում ամերիկյան ռազմաբազաներ տեղակայվեն, ինչպես նաև՝ եթե «Հյուսիսային հոսք-2»-ը ավարտին չհասցվի: Այդ երկու հարցերը, ըստ Մաչերևիչի, երկրի արտաքին քաղաքականության առանցքային խնդիրներն են: «Մենք պետք է հասկանանք, որ այդ երկու հարցերում էլ միայն ԱՄՆ-ն է աջակցում Լեհաստանին»,- ասել է նախկին նախարարը:

Փոխանցում է ria.ru-ն: