16.10.2018 12:57

ԶԼՄ. Իրանում գրոհայիններն առևանգել են ուժային կառույցների 14 ներկայացուցիչների

ԶԼՄ. Իրանում գրոհայիններն առևանգել են  ուժային կառույցների 14 ներկայացուցիչների

Գրոհայինները Իրանի հարավարևելյան հատվածում՝ Պակիստանի սահմանից ոչ հեռու, առևանգել են ուժային կառույցների 14 ներկայացուցիչների, հաղորդել է YJC գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին:

Լրատվական գործակալության տվյալներով՝ առևանգումը տեղի է ունեցել երեքշաբթի առավոտյան: Առևանգվածների թվում են՝ յոթ աշխարհազորային, հինգ սահմանապահ և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի երկու զինվոր:

Լրատվական գործակալությունը հաղորդում է, որ ուժայիններն առևանգվել են Իրանում ահաբեկչական ճանաչված մի խմբավորման անդամների կողմից:

Փոխանցում է ria.ru-ն: