16.10.2018 13:22

Ադրբեջանի ԱԳՆ. Բաքվի և Երևանի շփումները Ղարաբաղի հարցում առաջընթացի ազդակներ են հաղորդում

Ադրբեջանի ԱԳՆ. Բաքվի և Երևանի շփումները Ղարաբաղի հարցում առաջընթացի ազդակներ են հաղորդում

Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների, ինչպես նաև ԱԳՆ ղեկավարների շփումները դրական ազդակներ են հաղորդում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար:

Այսպիսի կարծիք է հայտնել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը՝ ելույթ ունենալով Լյուքսեմբուրգում «Արևելյան գործընկերության» երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը:

«Իմ երկու հանդիպումները հայ գործընկերոջ հետ (հուլիսին՝ Բրյուսելում, սեպտեմբերին՝ Նյու Յորքում), Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի միջև տեղի ունեցած զրույցը (Տաջիկստանում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում) և փակ դռների ետևում մեր լսածը մեզ դրական ազդակներ են հաղորդում առաջ շարժվելու համար: Հայաստանում առաջիկա ընտրություններից հետո ավելի պարզ կլինի, թե այդ երկիրը որքանով է պատրաստ խաղաղության ու կայունության,- ասել է Մամեդյարովը և հավելել:- Առաջին հերթին՝ Հայաստանը պետք է իր զորքերը դուրս բերի ադրբեջանական տարածքներից: Իսկ Ադրբեջանն էլ, իր հերթին, ինչպես բազմիցս հայտարարել եմ, պատրաստ է առարկայական և արդյունավետ բանակցություններ վարել»:

Փոխանցում է tass.ru-ն: