16.10.2018 13:47

Ավստրալիայի կառավարությունը Իսրայելում իր դեսպանատունը կտեղափոխի Երուսաղեմ

Ավստրալիայի կառավարությունը Իսրայելում իր դեսպանատունը կտեղափոխի Երուսաղեմ

Ավստրալիայի կառավարության ղեկավար Սքոթ Մորիսոնը հայտարարել է, որ Իսրայելում Ավստրալիայի դեսպանատունը Թել-Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու հարցը կորոշվի մինչև ընթացիկ տարվա դեկտեմբեր:

Ավստրալիայի կառավարության ղեկավարի և արտաքին գործերի նախարար Մարիս Փեյնի համատեղ հայտարարության մեջ նշվում է. «Այսօր ավստրալական կառավարությունը մի շարք կարևոր հայտարարություններ է արել հօգուտ Մերձավոր Արևելքում Ավստրալիայի շահերի: Ընդհանուր առմամբ՝  այդ հայտարարությունները վկայում են իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորման նկատմամբ մեր հավատարմության մասին, ամրապնդում են մեր հարաբերություններն Իսրայելի հետ և ցուցադրում են Իրանի հետ կառուցողական համագործակցութունը շարունակելու մեր մտադրությունը»:

Փոխանցում է tass.ru-ն: