16.10.2018 14:40

ԱՄՆ փոխպետքարտուղար. Թրամփ-Փաշինյան հանդիպում կլինի. Ա1+

ԱՄՆ փոխպետքարտուղար. Թրամփ-Փաշինյան հանդիպում կլինի. Ա1+

Ակնկալում ենք, որ Հայաստանում անցկացվող առաջիկա ընտրությունները կլինեն ազատ եւ արդար: Այդ մասին, Ա1+-ի փոխանցմամբ, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Երեւանում գտնվող ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Ջորջ  Քենթը։

«Հայաստանում առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո, հաջորդ տարվա ընթացքում կայանալիք միջկառավարական խմբի հանդիպման ընթացքում  նորովի կդիտարկվի հայ-ամերիկյան հարաբերությունների հետագա ընթացքը»,- ասել է նա:

ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալը նշել է նաեւ, որ առաջիկայում կկայանա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը:

«Ես վստահ եմ, որ Թրամփ-Փաշինյան հանդիպում կլինի, բայց այս պահին չեմ կարող ասել, թե երբ և որտեղ։ Ես կարծում եմ, որ առաջիկայում դեսպան Ջոն Բոլթոնի՝ Հայաստան կատարելիք այցի ժամանակ այդ հարցի շուրջ քննարկում կլինի», – ասել է Ջորջ Քենթը։