16.10.2018 17:28

ԱԱԾ տնօրենն ու ՀՔԾ պետը տուժող են ճանաչվել. Արմենպրես

ԱԱԾ տնօրենն ու ՀՔԾ պետը տուժող են ճանաչվել. Արմենպրես

Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը «Արմենպրես»-ին փոխանցել է, որ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն ու Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը գաղտնալսման դեպքով հարուցված քրեական գործով տուժող են ճանաչվել:

Սեպտեմբերի 19-ին՝ հայտնի գաղտնալսման գործով ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Գործն ուղարկվել էր ՀՀ քննչական կոմիտե։