17.10.2018 09:00

Բազկամարտի աշխարհի առաջնություն. հայ մարզիկը Թուրքիայում նվաճել է չեմպիոնի կոչումը

Բազկամարտի աշխարհի առաջնություն. հայ մարզիկը Թուրքիայում նվաճել է չեմպիոնի կոչումը

Թուրքիայում մեկնարկել է Բազկամարտի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում են նաև մեր ներկայացուցիչները: Մրցումային առաջին օրը Հայաստանի ներկայացուցիչ, +90կգ քաշային կարգում հանդես եկող Դավիթ Դադիկյանը երիտասարդների պայքարում ձախ ձեռքով ոսկե մեդալ է նվաճել:

Հայ մարզիկը եզրափակչում հաղթել է Ղազախստանը ներկայացնող Արտյոմ Մորոզովին: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բազկամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Նշենք, որ բազկամարտիկները պայքարը կշարունակեն աջ ձեռքով: