17.10.2018 10:00

Իվանովիչը կարող է դառնալ «Բարսելոնայի» ֆուտբոլիստ

Իվանովիչը կարող է դառնալ «Բարսելոնայի» ֆուտբոլիստ

Իսպանական մամուլում տեղեկություն է շրջանառվում, որ «Բարսելոնան» հետաքրքրություն է ցուցաբերում «Զենիթի» պաշտպան Բրանիսլավ Իվանովիչի նկատմամբ:

34-ամյա սերբ ֆուտբոլիստի ձեռքբերմամբ կատալոնական ակումբում մտադիր են ուժեղացնել խաղը պաշտպանության գծում: Սամուել Ումտիտիի ու Տոմաս Վերմալենի վնասվածքների պատճառով ակումբում լուրջ խնդիրների առաջ են կանգնել և ձմռանը ցանկանում են այլընտրանք գտնել:

«Կապտանռնագույների» ղեկավարության կարճ ցուցակում են նաև ընդգրկված «Խետաֆեի» պաշտպան Ջենե Դակոնամը և «Ատլետիկի» ֆուտբոլիստ Ունայ Նույնեսը: