17.10.2018 10:26

Ֆաբրեգասը կարող է վերադառնալ Իսպանիա

Ֆաբրեգասը կարող է վերադառնալ Իսպանիա

«Չելսիի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասն առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է փոխել ակումբային գրանցումը: Նրա նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում Մադրիդի «Ատլետիկոն»:

Ինչպես հաղորդում է Diario AS-ը, «Արսենալի» և «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստը դեմ չէ աշխատելու Դիեգո Սիմեոնեի հետ: Արգենտինացի մարզիչն էլ, չնայած՝ իր տրամադրության տակ մի քանի կիսապաշտպան ունի, բայց ևս ցանկանում է աշխատել Ֆաբրեգասի հետ:

Հավելենք, որ Ֆաբրեգասի պայմանագիրը «Չելսիի» հետ ուժի մեջ է մինչև 2019 թվականի ամառը: