17.10.2018 11:00

ՊՍԺ-ն հրաժեշտ կտա իր առաջատար կիսապաշտպանին

ՊՍԺ-ն հրաժեշտ կտա իր առաջատար կիսապաշտպանին

Ֆրանսիական Պարի Սեն Ժերմենի արգենտինացի կիսապաշտպան Անխել Դի Մարիան ցանկանում է կարիերան շարունակել Անգլիայում: Այդ մասին հաղորդում են ֆուտբոլիստին մոտ կանգնած աղբյուները: Ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը ֆրանսիական թիմի հետ ավարտվում է այս մրցաշրջանի ավարտին:

Mirror-ի տեղեկացմամբ ֆուտբոլիստի գործակալները համաձայնեցրել են ֆուտբոլիստի հետ ԱՊԼ վերադառնալու տարբերակը, քանի որ այնտեղ Դի Մարիան կարող է ստանալ իր պահանջած աշխատավարձը՝ շաբաթական 220 հազար ֆունտ:

Հիշեցնենք, որ 2014-2015 մրցաշրջանն Անխել Դի Մարիան անցկացրել է «Մանչեսթեր Յունայթեդում», որտեղից 63 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց ՊՍԺ: