17.10.2018 12:00

Ռոնալդուի և Զիդանի որոշումը ցնցել է Մոդրիչին

Ռոնալդուի և Զիդանի որոշումը ցնցել է Մոդրիչին

«Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը, որը այս ամառ մոտ էր մադրիդյան ակումբը լքելուն, ցնցված է ակումբի խորհրդանիշ դարձած Կրիշտիանու Ռոնալդուի և Զինեդին Զիդանի հեռանալու որոշմամբ:

«Ես չէի սպասում, որ նրանք երկուսը կհեռանան, չէի սպասում, որ Զիդանը կհեռանա ու նույնը կարող եմ ասել Ռոնալդուի մասին: Իրականում, երբ Կրիշտիանուի մասին լուրերը հայտնվեցին, մենք մեր մեջ գրազ էինք եկել, որ նա մնալու է, բայց յուրաքանչյուրը իր որոշումն է կայացնում:

Ես ուրախ եմ, որ ինձ մարզել է Զիդանի պես մասնագետը, և մենք միասին հիանալի պահեր ենք ապրել, երբեմն նա մեզ հետ ֆուտբոլ էր խաղում, հիանալի էր տեսնել, թե որքան էլեգանտ է նա անում ամեն ինչ, ինչպես էր նա տեղաշարժվում խաղադաշտում»,-ասել է խորվաթ ֆուտբոլիստը: