17.10.2018 12:32

Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան Մոուրինյոյին մեղադրել է հայհոյելու մեջ

Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան Մոուրինյոյին մեղադրել է հայհոյելու մեջ

Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան մեղադրել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին ԱՊԼ-ում «Նյուքասլ»-ի նկատմամբ տարած հաղթանակից հետո անպատշաճ բառապաշար օգտագործելու համար: Այս մասին հաղորդում է Independent.co.uk-ը:

Հիշեցնենք, որ պորտուգալացի մասնագետը տոնած հաղթանակից հետո տեսախցիկի առաջ հայհոյել էր:  

Նշվում է, որ «յուրահատուկի» նման պահվածքը կարող է խիստ ճնշման հետևանք լինել, որը նրա նկատմամբ եղել էր «Նյուքասլ»-ի դեմ խաղից առաջ: