17.10.2018 13:00

«Իստանբուլ»-ը խոշոր տուգանքի է ենթարկել Թուրանին

«Իստանբուլ»-ը խոշոր տուգանքի է ենթարկել Թուրանին

«Իստանբուլ»-ը տուգանել է կիսապաշտպան Արդա Թուրանին գիշերային ակումբում կռվելու համար: Այս մասին հաղորդում է թուրքական ակումբի պաշտոնական կայքը:

31-ամյա խաղացողը տուգանվել է 370 հազար եվրոյով: 

Թուրանը կշարունակի կատարել իր մասնագիտական պարտավորությունները մինչև դատական վճռի հայտնի դառնալը:

Հիշեցնենք, որ Թուրանի տրանսֆերը պատկանում է «Բարսելոնա»-ին: