17.10.2018 13:36

Football Italia. Իբրահիմովիչը ժամանակ է խնդրել «Միլան»-ից

Football Italia. Իբրահիմովիչը ժամանակ է խնդրել «Միլան»-ից

«Լոս Անջելես Գելեքսի»-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը «Միլան»-ից առաջարկ է ստացել: Այս մասին տեղեկացնում է Football Italia-ն:

Աղբյուրի փոխանցմամբ, 37-ամյա ֆուտբոլիստն իտալական ակումբից ժամանակ է խնդրել մտածելու համար, քանի որ «ռոսոներներ»-ը վերջինիս պահեստային խաղացողի կարգավիճակ են առաջարկել:

Հիշեցնենք, որ շվեդ հարձակվողը 2010-2012 թվականներին հանդես է եկել «Միլան»-ի կազմում:

Հավելենք, որ ՄԼՍ-ի ընթացիկ մրցաշրջանում Իբրահիմովիչը 25 հանդիպման է մասնակցել և դարձել 21 գոլի հեղինակ: