16.10.2018 22:48

Արմեն Գյուլբուդաղյանց. Փառք Աստծո, որ մեզ հաջողվեց վերականգնել հավատը

Արմեն Գյուլբուդաղյանց. Փառք Աստծո, որ մեզ հաջողվեց վերականգնել հավատը

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը Ագերի լիգայի խմբային փուլում Մակեդոնիայի հավաքականին 4:0 հաշվով հաղթելուց հետո պատասխանել է լրագրողների հարցերին:

«Անցած խաղից հետո հավաքվեցինք, խոսեցինք, ֆեդերացիայի նախագահը նույնպես այցելց մեզ, քննարկեցինք խնդիրները: Անցած խաղը անհաջողություն էր, այդքան հարված էր եղել դարպասին, բայց չխփեցինք: Լինում են, այդպիսի դեպքեր լինում են: Այս անգամ էլ նվիրված խաղացին տղաները: Շատ դժվար էր 0:1 հաշվով Ջիբրալթարից պարտություն կրելուց հետո այսպես տրամադրվելը եւ խաղալը, հաղթելը: Մեր թիմը դաժան եւ ծանր պարտությունից հետո կարողացավ հավաքվել եւ մոռանալ տեղի ունեցածը: Փառք Աստծո, որ մեզ հաջողվեց վերականգնել հավատը»,- ասել է Արմեն Գյուլբուդաղյանցը հետխաղյա ասուլիսում:

Հիշեցնենք, որ Մակեդոնիայում Հայաստանի թիմը պարտվել էր 0:2 հաշվով: Նախորդ խաղում էլ տանը 0:1 հաշվով պարտվել էր Ջիբրալթարի թիմին: