17.10.2018 11:47

Կանադան ամբողջությամբ օրինականացրել է մարիխուանան

Կանադան ամբողջությամբ օրինականացրել է մարիխուանան

Կանադան դարձել է աշխարհի երկրորդ և «Մեծ յոթնյակի» առաջին երկիրը, որն ամբողջությամբ օրինականացրել է կանեփի գործածությունը բուժական նպատակներով: Առաջինն աշխարհում դա արել է Ուրուգվայը 2013 թ.:

Այսուհետև Կանադայի 18 տարեկանից բարձր քաղաքացիները կարող են գնել, վաճառել, պահել ու նույնիսկ իրենց տանն աճեցնել մարիխուանա: Իհարկե, վերապահում կա. պահել կարելի է մինչև 30 գրամ, իսկ աճեցնել՝ չորս թփից ոչ ավելի կանեփ:

Associated Press-ի տվյալներով՝ համապատասխան օրենքին կողմ է քվեարկել 52 սենատոր, դեմ՝ 29-ը:

Նոր օրենքի քննադատները համոզված են, որ ոստիկանությունը պատրաստ չէ այնպիսի իրավիճակների, որոնք թմրանյութի օրինականացման անմիջական հետևանքը կարող են լինել: Օրինակ՝ չեն մշակվել թմրանյութերի ազդեցության տակ մեքենա վարելու դեմ պայքարի միջոցները:

Փոխանցում է BBC-ն: