17.10.2018 12:26

Էկվադորի դեսպանատանն Ասանժին սպառնացել են նրա կատվին ուղարկել ապաստարան

Էկվադորի դեսպանատանն Ասանժին սպառնացել են նրա կատվին ուղարկել ապաստարան

WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը Լոնդոնում Էկվադորի դեսպանատանն ապրելու կաննոների ցուցակ է ստացել, որում, ի թիվս այլ հանձնարարությունների, նրան խորհուրդ է տրվում մաքուր պահել լողարանը և լավ խնամել իր կատվին:

Եթե Ասանժն այս հանձնարարությունները չկատարի, կատվին, հնարավոր է, խլեն և ուղարկեն կենդանիների ապաստարան: Մասնավորապես՝ WikiLeaks-ի հիմնադրին խնդրել են հետևել  կատվի «բարեկեցությանը, սննդին և հիգիենային»:

Էկվադորի դեսպանատունը նաև խոստացել է Ասանժի համար մասամբ վերականգնել ինտերնետը, որը նրանից վերցրել էին այս տարվա մարտին՝ «այլ երկրների գործերին միջամտելու համար»:

Կատուն, որն Ասանժին նվիրել են իր երեխաները, հաճախ է դուրս նայում դեսպանատան պատուհանից՝ հետևելով դրսում հավաքված լրագրողներին:

Փոխանցում է BBC-ն: