17.10.2018 12:50

Մոհամեդ բեն Սալման. «Մենք կապ չունենք լրագրողի անհետացման հետ»

Մոհամեդ բեն Սալման. «Մենք կապ չունենք լրագրողի անհետացման հետ»

ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն հանդիպել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամեդ բեն Սալմանի հետ:

Ավելի ուշ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այդ թեմայով գրառում է կատարել Twitter-ում՝ նշելով, որ թագավորության փաստացի ղեկավարը լիովին հերքում է իրենց միջամտությունը լրագրող Ջամալ Հաշոգիի անհետացման գործում, և որ արքայազնը մտադիր է կատարվածի բազմակողմանի հետաքննություն անցկացնել:

Ընդդիմադիր լրագրողին՝ սաուդյան մեծահարուստ ընտանիքից,  վերջին անգամ տեսել են հոկտեմբերի 2-ին Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարան մտնելիս:

Թուրք իրավապահները նախորդ օրը 9 ժամ խուզարկել են դիվանագիտական ներկայացուցչության տարածքը: Այդ քննչական գործողությունները կատարվել են սաուդյան կողմի թույլտվությամբ:

Անցյալ շաբաթ տեղեկություններ հայտնվեցին այն մասին, թե Թուրքիան տեսագրություններ ու ձայնագրություններ ունի, որոնք վկայում են, որ Հաշոգին սպանվել է: Երեկ մի շարք լրատվամիջոցներ էլ տեղեկացրին, որ Սաուդյան Արաբիան պատրաստ է ստանձնել լրագրողի մահվան պատասխանատվությունը, որը տեղի է ունեցել հարցաքննության ժամանակ:

ԱՄՆ հանրապետական սենատոր Լինդսի Գրեմի կարծիքով՝ Հաշոգիին վերացնելու պատվիրատուն հենց սաուդյան արքայազնն է: «Այդ տղան իրեն բուլդոզերի պես է պահում, նա այնպես է արել, որ լրագրողին սպանեն Թուրքիայի հյուպատոսարանում, և կարծում է, թե կմարսի արածը: Նա պետք է հեռանա»:

Այս ընթացքում մեծանում է բիզնեսի և ֆինանսների աշխարհի այն ներկայացուցիչների ցանկը, ովքեր հրաժարվում են մասնակցել ներդրումներին նվիրված միջազգային համաժողովին, որը պետք է մեկնարկի հաջորդ շաբաթ Էր-Ռիադում:

Փոխանցում է euronews-ը: