17.10.2018 13:27

Քսան լրագրողուհիներ՝ ընդդեմ հնդիկ նախարարի

Քսան լրագրողուհիներ՝ ընդդեմ հնդիկ նախարարի

Քսան լրագրողուհիներ պաշտպանել են իրենց գործընկերուհի Պիրիա Ռամանիին, որը սեռական ոտնձգության մեղադրանք է ներկայացրել Հնդկաստանի արտաքին գործերի պետնախարար Մոբաշար Ջավեդ Ակբարի դեմ:

Ակբարը, որը նախկինում բարձր պաշտոններ է զբաղեցրել խոշոր պարբերականներում, հայտնվել է աղմկալի սկանդալի կենտրոնում, երբ հայտնի լրագրողուհի Պիրիա Ռամանին անցյալ շաբաթ հանդես է եկել մեղադրանքով նրա դեմ: Այնուհետև պաշտոնյայի դեմ հանդես են եկել նաև այլ կանայք, որոնք կամ հենց իրենք են դարձել նրա ոտնձգությունների զոհը, կամ ականատես են եղել Ակբարի այդօրինակ վարքագծին: «Տուժածներից» ոմանք պնդում են, որ պետքարտուղարը հարցազրույցի համար իրենց հրավիրել է հյուրանոցային համար, մյուսները նրա անպարկեշտ վարքագծին բախվել են հենց աշխատավայրում:

Պետքարտուղարը հերքում է բոլոր մեղադրանքները՝ դրանք անվանելով «կեղծ, անհիմն ու վայրենաբարո»: Նրա կարծիքով՝ սկանդալը իրեն վարկաբեկելու նպատակ է հետապնդում Հնդկաստանում համապետական ընտրությունների նախաշեմին: Նա զրպարտութայն մասին հայցադիմում է ներկայացրել դատարան՝ ընդդեմ Ռամանիի:

Հնդկաստանի արտգործնախարար Սուշմա Սվարաջը հրաժարվել է հրապարակավ մեկնաբանել իր աշխատակցին ներկայացված մեղադրանքը: Երկրի վարչապետ Նարենդրա Մոդին նույնպես մինչև հիմա ոչ մի գնահատական չի տվել միջադեպին:

Փոխանցում է ria.ru-ն: