17.10.2018 14:25

Հովիկ Աբրահամյանի եղբայրը 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

Հովիկ Աբրահամյանի եղբայրը 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

 

Դատարանը բավարարել է Ազգային ժողովի նախկին նախագահ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբոր՝ Հենրիկ (Ջոնիկ) Աբրահամյանի փաստաբանի միջոնդությունը և 5 միլիոն դրամ գրավի դիմաց նրան ազատ արձակել։

Այդ մասին «Ազատության»-ը փոխանցել է Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը:

Հիշեցնենք, որ Աբրահամյանը կալանավորվել էր օգոստոսի 8-ին: Օգոստոսի 10-ին նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով եւ միջնորդություն ներկայացվել դատարան` նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Դատարանը բավարարել էր միջնորդությունը: