17.10.2018 14:53

«Մահացած» ուկրաինացին Ֆրանսիայում շքեղ կյանք է վարել

«Մահացած» ուկրաինացին Ֆրանսիայում շքեղ կյանք է վարել

Ֆրանսիական Բուրգունդիայում ժանդարմները  ձերբակալել են Ուկրաինայի մի քաղաքացու, ասվում է Եվրոպոլի հաղորդագրության մեջ:

Խարդախության և փողերի լվացման կասկածանքով ձերբակալվածի մոտ հայտնաբերվել է 4,6 մլն եվրոյի ունեցվածք, այդ թվում՝ ամրոց, հազվագյուտ Rolls Royce Phantom և Սալվադոր Դալիի երեք կտավ:

Ուկրաինայի իշխանությունները նույնպես հարցեր ունեին ձերբակալվածին. բանն այն է, որ նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել, սակայն նա դատական հետապնդումից խույս էր տվել՝ ձևակերպելով մահվան վկայական:

Ձերբակալվածի անունը չի հրապարակվում, սակայն ուկրաինական մի շարք ԶԼՄ-ներ ենթադրություն են արել, որ առեղծվածային միլիարդատերը կարող է լինել Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի որդին՝ Վիկտոր Յանուկովիչ-կրտսերը, որը «մահացել էր» 2015 թ. մարտի 20-ին, դժբախտ պատահարի արդյունքում, երբ նրա ավտոմեքենան Բայկալ լճում հայտնվել էր սառույցի տակ:

Փոխանցում է lenta.ru-ն: