17.10.2018 15:14

Թրամփը սպառնում է Հոնդուրասին

Թրամփը սպառնում է Հոնդուրասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ  անօրինական միգրանտների խնդիրների պատճառով կկրճատի Հոնդուրասին հատկացվող ֆինանսական օգնությունը: Այդ մասին նա գրել է Twitter-ում:

«Միացյալ Նահանգները վճռականապես հայտարարում է Հոնդուրասի նախագահին, որ եթե դեպի ԱՄՆ շարժվող մարդկանց քարավանը կանգ չառնի և չվերադարձվի Հոնդուրաս, մենք Հոնդուրասին անհապաղ կզրկենք դրամական և այլ կարգի օգնություններից»,- գրել է ԱՄՆ ղեկավարը:

Reuters-ը նշում է, որ մոտավորապես երեք հազար միգրանտներ հոկտեմբերի 15-ին հատել են Հոնդուրասի և Գվատեմալայի սահմանները և ուղղվել դեպի հյուսիս՝ Մեքսիկայի կողմը: Ավելի ուշ ևս 1,3 հազար մարդ է միացել նրանց:

«Միգրանտների երթ» անունն ստացած շարժումը տարերային շարժում չէ, այն կազմակերպիչներ ունի: Գվատեմալայի ոստիկանությունը չի կարողանում կանգնեցնել հոնդուրասցիներին, որոնք ուզում են հասնել ԱՄՆ կամ ապաստան խնդրել Մեքսիկայի իշխանություններից:

Փոխանցում է lenta.ru-ն: