18.10.2018 09:00

Վենգերն ասել է՝ երբ է վերադառնալու մարզչական գործունեությունը

Վենգերն ասել է՝ երբ է վերադառնալու մարզչական գործունեությունը

«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը պլանավորում է հունվարին վերսկսել մարզչական աշխատանքը, բայց դեռևս հստակ չէ՝ կգլխավորի նա ազգային հավաքականներից որևէ մեկը, թե՞ կաշխատի ակումբային մակարդակով:

«Այո, ամեն ինչ տանում է նրան, որ ես կվերադառնամ աշխատանքի: Ես հավատացած եմ, որ կվերսկսեմ գործունեությունս հունվարի 1-ին: Ես դեռ չգիտեմ, թե որ թիմը կգլխավորեմ, բայց ես հանգստացել եմ և պատրատ եմ կրկին աշխատել:

Կան ասոցիացիաներ, ազգային թիմեր: Շնորհիվ «Արսենալում» անցկացրած տարիների՝ ես տարբեր մակարդակներում հանդես գալու հսկայական փորձ ունեմ: Հարցումներ կան աշխահի բոլոր ծայրերից, անգամ Ճապոնիայից»,- նշել է Վենգերը Sport Bild –ին տված հարցազրույցում:

Հավելենք, որ Արսեն Վենգերը նախորդ մրցաշրջանի ավարտից հետո հեռացել է Լոնդոնի «Արսենալից», որտեղ աշխատել է 22 տարի: