18.10.2018 09:30

«Բարսելոնա»-ի պայմանը Նեյմարին

«Բարսելոնա»-ի պայմանը Նեյմարին

Արդեն տեղեկացրել ենք,  որ ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը նախկինի պես ցանկանում է «Բարսելոնա» վերադառնալ: Mundo Deportivo-ն այլ մանրամասներ է ներկայացրել:

Կատալոնական ակումբում կարծում են, որ այդ տրանսֆերն ընդհանուր առմամբ հնարավոր է, եթե բրազիլացին համաձայնի իր աշխատավարձի, ինչպես նաև իմիջային իրավունքների եկամուտների զգալի կրճատմանը: 

Ինքը Նեյմարը «կապտանռնագույններ»-ին պատրաստակամություն է հայտնել վերադառնալ իր նախկին թիմ, եթե ակումբը կատարի առաջին քայլը: 

Նշվում է, որ Լուիս Սուարեսը, Ժերար Պիկեն և Լիոնել Մեսսին մեծ ուրախությամբ կընդունեն 26-ամյա խաղացողին, ովքեր շարունակում են ընկերական փոխհարաբերություններ ունենալ վերջինի հետ: 

«Բարսելոնա»-ի համար հաղթաթուղթ կարող են դառնալ Իվան Ռակիտիչն ու Ուսման Դեմբելեն, որոնց ծառայություններով փարիզյան ակումբը վաղուց է հետաքրքրված: Նրանց տրանսֆերները կարող են ներառվել գործարքի մեջ, եթե ՊՍԺ-ն համաձայնի բաց թողնել Նեյմարին: