18.10.2018 10:30

Մեսսին Լա Լիգայի՝ սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ

Մեսսին Լա Լիգայի՝ սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ

Լա Լիգան հայտնել է մրցաշարի՝ սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստի անունը:

Մրցանակին է արժանացել «Բարսելոնա»-ի ավագ Լիոնել Մեսսին, որն արգենտինացին պատմության մեջ ընդամենը 4-րդ անգամ է ստանում:

Նախորդ ամսում «Ոսկե գնդակ»-ի հնգակի դափնեկիրը դարձել էր 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:

Նշենք, որ ամենաշատն այս մրցանակին արժանացել է «Ատլետիկո»-ի առաջատար Անտուան Գրիզմանը՝ 5 անգամ: