18.10.2018 11:00

El Mundo. Կոստան նախանձում է Գրիզմանին և կարող է հեռանալ «Ատլետիկո»-ից

El Mundo. Կոստան նախանձում է Գրիզմանին և կարող է հեռանալ «Ատլետիկո»-ից

Մադրիդի «Ատլետիկո»-ի հարձակվող Դիեգո Կոստան նախանձում է իր թիմակից Անտուան Գրիզմանին: Այս մասին տեղեկացնում է El Mundo-ն:

Աղբյուրի փոխանցմամբ, բրազիլացի ֆուտբոլիստը դժգոհ է այն փաստից, որ Գրիզմանն իրենից կրկնակի շատ է վաստակում: Աղբյուրը վստահեցնում է, որ եթե մադրիդցիները նոր պայմանագիր չառաջարկեն խաղացողին, ապա վերջինս կհեռանա թիմից և կտեղափոխվի Չինաստան:

Նշենք, որ ֆրանսիացի ֆուտբոլիստը վերջերս է նոր երկարաժամկետ պայմանագիր կնքել «Ատլետիկո»-ի հետ և այժմ տարեկան մոտ 20 միլիոն եվրո է վաստակում, մինչդեռ Կոստայի աշխատավարձը 8 միլիոն եվրո է կազմում: