18.10.2018 11:22

Football Espana. Ռոնալդուն ցանկանում է «Յուվենթուս»-ում տեսնել «Բարսելոնա»-ի կիսապաշտպանին

Football Espana. Ռոնալդուն ցանկանում է «Յուվենթուս»-ում տեսնել «Բարսելոնա»-ի կիսապաշտպանին

«Յուվենթուս»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ցանկանում է թուրինյան ակումբի կազմում տեսնել «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Իվան Ռակիտիչին: Այս մասին տեղեկացնում է Football Espana-ն:

Աղբյուրի փոխանցմամբ, պորտուգալացի ֆուտբոլիստն այն կարծիքին է, որ «կապտանռնագույններ»-ի կիսապաշտպանը զգալիորեն կուժեղացնի թիմի կազմը:

«Ոսկե գնդակ»-ի հնգակի դափնեկիրը համոզված է, որ ակումբի ղեկավարությունը պետք է օգտվի այն հանգամանքից, որ կատալոնացիները մտադիր չեն խորվաթ ֆուտբոլիստին նոր պայմանագիր առաջարկել:

Հաղորդվում է նաև, որ «ծեր սինյորա»-ն հունվարին կփորձի ձեռք բերել Ռակիտիչի տրանսֆերը: