18.10.2018 12:00

Don Balon. Սալահը ցանկանում է հեռանալ «Լիվերպուլ»-ից

Don Balon. Սալահը ցանկանում է հեռանալ «Լիվերպուլ»-ից

«Լիվերպուլ»-ի հարձակվող Մոհամեդ Սալահն ակումբի ղեկավարությանը հայտնել է, որ ցանկանում է հեռանալ թիմից: Այս մասին տեղեկացնում է Don Balon-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, մերսիսայդցիները պատրաստ են հրաժարվել 26-ամյա ֆուտբոլիստի ծառայություններից, եթե նրա տրանսֆերի համար ակումբները 140 միլիոն եվրոյից ավելին վճարեն:

Հաղորդվում է նաև, որ եգիպտացի ֆուտբոլիստը ցանկանում է կարիերան շարունակել կա՛մ «Ռեալ»-ում կա՛մ «Բարսելոնա»-ում:

Հիշեցնենք, որ Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Սալահն 8 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: