18.10.2018 12:25

Ֆաբրեգասն ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում

Ֆաբրեգասն ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում

Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասն ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում` որպես ֆուտբոլիստ, ով բոլորից շուտ հասել է անգլիական Պրեմիեր լիգայում 100 գոլային փոխանցման ցուցանիշին:

Իր 100-րդ գոլային փոխանցումը Ֆաբրեգասը կատարել է 2016 թվականի դեկտեմբերի 31-ին «Սթոք Սիթիի» հետ խաղում:

Այս կերպ, 31-ամյա ֆուտբոլիստը 100 գոլային փոխանցման նշակետին հասել է 74 խաղ ավելի շուտ, քան նախորդ ռեկորդակիր Ռայան Գիգզը (նա այդ ցուցանիշին կարողաղացել է հասել 367 խաղում):

«Ես ամենաարագը չեմ, ոչ էլ ամենաուժեղն ու ամենաճկունը, և ես չեմ կարողանում բարձր ցատկել: Բայց սա կարիերայիս ամենահաճելի պահերից մեկն է, քանի որ ես կատարում եմ իմ աշխատանքն ու դա անում եմ ոչ վատ»,- Ֆաբրեգասի խոսքերն է փոխանցում «Sky Sports»-ը: