18.10.2018 12:16

Վրաստանի դատախազությունը պարզել է, թե ինչպես է ծրագրվել միլիարդատիրոջ սպանությունը

Վրաստանի դատախազությունը պարզել է, թե ինչպես է ծրագրվել միլիարդատիրոջ սպանությունը

Վրաստանի դատախազությունը չորեքշաբթի հայտարարել է, որ բացահայտել է 2008 թ. Լոնդոնի արվարձանում միլիարդատեր Բադրի Պատարկացաշվիլիի սպանության նախապատրաստման գործը: Այդ գործով մեղադրանք է հարուցվել Վրաստանի ՆԳՆ երեք նախկին բարձրաստիճան պաշտոնյաների:

«Այդ գործը վերաբերում է սպանության նախապատրաստմանը, այլ ոչ թե սպանության կատարմանը»,- լրագրողներին պարզաբանել է դատախազության ներկայացուցիչը:

Դատախազությունը հայտարարում է, որ Վրաստանի սահմանադրական անվտանգության վարչության նախկին աշխատակիցներն սկսել են նախապատրաստել 52-ամյա գործարար և նախկին իշխանությունների ընդդիմախոս  Բադրի Պատարկացաշվիլիի սպանությունը դեռևս 2007 թ.: Ձայնագրություններում, որոնք նույնպես հրապարակվել են երեկ, կասկածյալներից մեկը հաստատում է, որ սպանության նախապատրաստումը թույլ է տվել Վրաստանի այն ժամանակվա նախագահ Միխեիլ Սաակաշվիլին:

«Մի քանի օրից ընտրություններ են: Այս վարչակարգը հոգեվարք է ապրում և ոչինչ չի կարող անել մարդկանց համար: Այդ մարդիկ (մեղադրյալները) բանտում են: Նրանք կարող են հիմա նրանց ստիպել ուզածդ ձայնագրությունն անել, կարող են թելադրել: Վրաստանում ոչ ոք դրան չի հավատում, ոչ ոք: Ես դրա հետ ընդհանրապես կապ չունեմ: Նրանց թելադրել են, թե ինչ պետք է ասեն»,- BBC-ին տված հարցազրույցում իր հասցեին հնչած մեղադրանքները մեկնաբանել է Սաակաշվիլին:

Փոխանցում է BBC-ն: